ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ)
ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo

ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը ճարպաթթուների կալիումական աղերի վրա հիմնված արտադրանք է՝ լուծելի խտանյութի տեսքով, որը հզոր կալիումային պարարտանյութ է հանդիսանում։

Այն ցուցված է բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի համար՝ կալիումի խիստ կարիքի ժամանակաշրջաններում:

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 3 - 6
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 3 - 6
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 3 - 6
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 3 - 6
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 3 - 6
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 3 - 6
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 3 - 6
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 3 - 6
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 3 - 6

ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Բուսական ճարպաթթուների կալիումի աղ 20.6 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը արդյունավետ լուծում է մշակաբույսը մաքրելու համար։ Կալիումային օճառի վրա հիմնված հեղուկ արտադրանք է, որը ազդում է մեղրացող և սև բորբոս առաջացնող ծծող միջատների վրա՝ մաքրելով բույսերի մակերեսը: Իր հատկությունների շնորհիվ այլ արտադրանքների հետ խառնելիս, այն գործում է որպես թրջող միջոց և ուժեղացնում է բուսասանիտարական մշակումների ազդեցությունը։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ 
Ջուր + ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆ

ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ-ը, լինելով բնական արտադրանք, մնացորդներ չի թողնում և կարող է օգտագործվել մշակության բոլոր փուլերում։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ԿԱԼԻՈՒՄ ԷՍ ԷԼ -ը համատեղելի է ագրոքիմիկատների մեծ մասի հետ՝ բացառությամբ ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքի և ուժեղ ալկալային նյութերի հետ։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով