ԿԻԼԱՏ 40 ԷՍ ՍԻ

ՖՈՒՆԳԻՑԻԴՆԵՐ (ՍՆԿԱՍՊԱՆՆԵՐ)
ԿԻԼԱՏ 40 ԷՍ ՍԻ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo

Կանխարգելիչ կոնտակտային սնկասպան սուլֆոնամիդների խմբից՝ կանխարգելիչ և պաշտպանիչ, տրանսլամինային և հակասպորուլյատիվ գործողությամբ։ Կանխում է Phytophthora infestans-ի (կարտոֆիլի և լոլիկի բորբոս), Pseudoperonospora cubensis (սեխի, վարունգի և այլ դդմազգիների բորբոս) և այլ բորբոսների կենսաբանական ցիկլի բոլոր փուլերի զարգացումը zoosporangia-ի ձևավորումից և կենդանասպորների բողբոջումից մինչև միկելիումի աճը, որը ներկայացված է խտացված կախույթի ձևով որպես սփրեյ կիրառվելու համար։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԱՓԱԲԱԺԻՆ (լ/հա)
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Կեղծ ալրացող (Mildiu) 

0.2 - 0.25
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Սև քոս կամ ռիզոկտոնիա (Rhizoctonia solani)

0.4 - 0.5
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Գազարի ճերմակ փտում (Sclerotinia Libertiana)

0.4 - 0.6
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Լոլիկի կեղծ ալրացող (Phytophthora infestans)

0.4 - 0.6
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Կարտոֆիլի ֆիտոֆտորա (Phytophthora infestans)

0.4 - 0.5
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Ալրացող (Phytophthora spp)

0.2 - 0.25
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն)

Բակլայի թառամում (Fusarium oxysporum)

0.4 - 0.6
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն)

Կեղծ ալրացող (Mildiu) 

0.2 - 0.25
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն)

Ալրացող (Phytophthora spp)

0.2 - 0.25
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն)

Կաղամբի սածիլների սև ոտիկ (Opidium brassicae)

0.4 - 0.6
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն)

Կաղամբի սածիլների սև ոտիկ (Opidium brassicae)

0.4 - 0.6
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն)

Հացաբույսերի ալրացող (Erysiphe graminis)

0.4 - 0.6
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն)

Թութունի կեղծ ալրացող (Peronospora tabacina)

0.4 - 0.6
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն)

Արևածաղկի կեղծ ալրացող (Plasmopara Halstedii)

0.4 - 0.6 Բուժիչ
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն)

Սև քոս կամ ռիզոկտոնիա (Rhizoctonia solani)

0.4 - 0.5
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն)

Սկլերոտինիոզ (Sclerotinia graminearum)

0.4 - 0.6
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն)

Խաղողի միլդիու /կեղծ ալրացող/ (Plasmopara viticola)

0.4 - 0.6 Բուժիչ
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն)

Ելակի ալրացող (Sphaerotheca macularis f. fragariae)

0.4 - 0.6
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն)

Կեղծ ալրացող (Mildiu) 

0.2 - 0.25
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն)

Դդմազգիների կեղծ ալրացող (Pseudoperonospora cubensis)

0.4 - 0.6
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն)

Ալրացող (Phytophthora spp)

0.2 - 0.25
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն)

Առվույտի գորշ բծավորություն (Pseudopeziza medicaginis)

0.4 - 0.6

ԿԻԼԱՏ 40 ԷՍ ՍԻ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ցիազոֆամիդ

    40.0 %
ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

ՎԵՐՋԻՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՄԻՋԵՎ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ (ՍՊԱՍՄԱՆ ԺԱՄԿԵՏ)

12 ժամ:

ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿԸ

Առանց սահմանափակման։

Կիրառել յուրաքանչյուր 7-ից 14 օրը մեկ՝ կախված վարակի ծանրությունից:

Կարգավորել pH-ը։ 

Կիրառման արդյունավետությունն ապահովում է տերևների ամբողջական թրջմամբ և ադյուվանտի օգտագործմամբ։

Դդմազգիների դեպքում 4-ից ավելի կիրառում չիրականացնել։

Լոլիկի և կարտոֆիլի համար խորհուրդ է տրվում աճեցման ցիկլի ընթացքում 2-ից ավելի անընդմեջ կիրառումներ չկատարել։ Դդմի, ցուկկինիի, սեխի և վարունգի համար ցիկլի ընթացքում 4-ից ավելի անընդմեջ կիրառումներ չկատարել։

Արտադրանքի կիրառումը կարող է իրականացվել վերգետնյա սարքավորումներով (շարժիչային ուսապարկի պոմպեր, որոնք հագեցած են ցենտրիֆուգային պոմպով և պտտվող եզրերով) և օդային սարքավորումներով (ինքնաթիռներ կամ ուղղաթիռներ, որոնք հագեցված են «միկրոէլեկտրոններով» կամ վերահսկվող արձակման սարքերով): Օգտագործել այնպիսի գլխիկներ, որոնք թույլ են տալիս 50-70 կաթիլ/սմ2 կաթիլների նվազագույն խտություն ստանալ:

Օգտոգործվելիք ջրի քանակը կախված է մշակաբույսից և բույսի չափից։ Խորհուրդ է տրվում օգտագործել առնվազն 400 լ/հա կամ ավելի մեծ ծավալով ջրի հետ, բերքի` ըստ չափի միատեսակ սաղարթապատման համար, առանց ծորելու։ 600 լ/հա-ից ավելի ծավալների դեպքում ադյուվանտի օգտագործումը պարտադիր չէ: Լոլիկի և կարտոֆիլի դեպքում այն պետք է օգտագործվի ոչ իոնային սիլիցիումաօրգանիկ ադյուվանտի հետ՝ 0,05% վ/վ չափաբաժնով, որը համարժեք է 0,5 մլ/լ-ի, իսկ դդումի, ցուկկինիի, սեխի և վարունգի դեպքում՝ 0,03% վ/վ՝ 0,3 մլ/լ ջրի հետ։

Էքստենսիվ մշակաբույսերի դեպքում (յուղասերմեր և կերային հացահատիկային կուլտուրաներ) հողատարածքների մեքենայացված մշակում չիրականացնել քաղաքային կամ ծայրամասային տարածքներից և բնակավայրերից 300 մետրից պակաս հեռավորության վրա: Օդային ցողում օգտագործելիս օգտագործել ջրի 20 լիտր/հա նվազագույն ծավալով: Քաղաքային կամ ծայրամասային տարածքից կամ բնակավայրից 500 մ հեռավորության վրա օդային ցողում չիրականացնել: Չօգտագործել ծայրահեղ շոգի ժամանակ > 30 oC եւ 50%-ից ցածր հարաբերական խոնավության, 10 կմ/ժ-ից ավելի քամիների կամ անձրևի ժամանակ: Ցանկալի է կիրառել առավոտյան կամ կեսօրին։

Ցանկացած մշակում սկսելուց առաջ խորհուրդ է տրվում միշտ չափավորել կիրառման սարքավորումը՝ բավարար քանակությամբ ջուր ապահովելով բույսի ամբողջ սաղարթը հավասարաչափ ծածկելու համար: Սարքավորումը միշտ չափաբերել միայն ջրով՝ նախքան արտադրանքը կիրառելը: Համոզվել, որ ձեռք եք բերել համապատասխան օժանդակ սարքավորումներ (պինդ և հեղուկ հաշվիչներ, կուվետներ, խառնիչ թիակներ, խոզանակներ եւ այլն): Խառնման համակարգը մշտական շարժման մեջ պահել:
Ցողելու ընթացքում խուսափել համընկնող շերտերից: Կիրառել աղբյուրներից, հոսանքներից կամ ջրի աղբյուրներից հեռու:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ԿԻԼԱՏ 40 ԷՍ ՍԻ-ն անհամատեղելի է ալկալային ռեակցիա առաջացնող արտադրանքների հետ: Արտադրանքը համատեղելի է բազմաթիվ այլ սնկասպանների հետ, երբ օգտագործվում է նորմալ չափաբաժիններով։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում այլ արտադրանքի հետ կիրառումից առաջ համատեղելիության թեստ իրականացնել։ Խտանյութն անմիջականորեն չխառնել այլ խտացված մոլախոտասպանների կամ պեստիցիդների հետ, միշտ նախ նոսրացնել այն:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

ԽԱՌՆՈՒՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով