ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ

NPK
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ-ը բարձր ազոտի պարունակությամբ խտացված NPK գել է: Գելի տեխնոլոգիան, որը հիմնված է բարձրորակ սննդանյութերի և օժանդակ նյութերի վրա, մի կողմից հեշտացնում է կիրառման հեղուկ խառնուրդների պատրաստումը, իսկ մյուս կողմից՝ բարձրացնում դրա արդյունավետությունը որպես սննդանյութ:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ-ը բարձր լուծելիությամբ պարարտանյութ է, որը ներկայացված է բույսերի վրա կիրառվող ջրում լուծվող գելի տեսքով, որը բնութագրվում է արագ կլանմամբ և յուրացումով:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ-ը, իր գերազանց լուծելիության շնորհիվ, հատկապես նախատեսված է տերևային և արմատային եղանակով վեգետատիվ և ընձյուղների աճը խթանելու համար: Վերջինիս բոլոր սնուցիչները կատարյալ բալանսի մեջ են։

ՉԱՓԱԲԱԺԻՆ
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 1.5 - 2 4 - 6
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 1.5 - 2 4 - 6
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 1.5 - 2 4 - 6
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 1.5 - 2 4 - 6
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 1.5 - 2 4 - 6
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 1.5 - 2 4 - 6
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 1.5 - 2 4 - 6
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 1.5 - 2 4 - 6
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 1.5 - 2 4 - 6

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ազոտ (N)

    29.0 %
  • Ֆոսֆոր (P₂O₅)

    9.0 %
  • Կալիում (K₂O)

    9.0 %
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Տերևային սնուցումը խորհուրդ է տրվում օգտագործել որպես շոկային բուժում սթրեսային ժամանակաշրջաններում (ցուրտ, շոգ, կարկուտ, աղի, շնչահեղձություն, քամի, երաշտ) կամ հասունացման հետ կապված ակնհայտ խնդիրների դեպքում, քանի որ կիրառվող սննդանյութերն արագ ներծծվում են բույսի կողմից:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ 29-9-9 ԳԵԼ-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի հետ: Այն քիմիական սինթեզի արդյունք է և, հետևաբար շատ կայուն է։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում իրականացնել:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս գելի տեսքով պատրաստված արտադրանքներ, որոնք սննդանյութերի կամ կենսախթանիչների բարձր կոնցենտրացիան համատեղում են կայուն, համասեռ և օգտագործման համար հարմար հյուսվածքի հետ։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով