ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ, բորի դեֆիցիտի կարգավորիչ՝ Խտացված կախույթի (ԽԿ) կամ FLOW ձեւով, որը բորի բարձր պարունակության շնորհիվ կիրառվում է ցածր չափաբաժիններով և ամբողջությամբ օգտագործվում է մշակաբույսերի կողմից:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ, բորի դեֆիցիտի կարգավորիչ՝ Խտացված կախույթի (ԽԿ) կամ FLOW ձեւով, որը բորի բարձր պարունակության շնորհիվ կիրառվում է ցածր չափաբաժիններով և ամբողջությամբ օգտագործվում է մշակաբույսերի կողմից:
- Բոր (B) 13.0 %
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ, բորի հիման վրա ստեղծված տերևային սնուցման եղանակով կիրառվող սնուցման կարգավորիչ է: Այն արագ կլանվում է մշակաբույսերի կողմից, Flow կազմում առկա հատուկ բանաձևի շնորհիվ լավ պահպանվում է տերևների մակերեսին, ինչպես նաև բարձր բերքատվություն է ապահովում:
Բորը բույսերի սնուցման խիստ կարևոր բաղադրիչ է, այն անհրաժեշտ է ածխաջրերի սինթեզի և տեղափոխման, ծաղկի պտղաբերության, բջիջների բաժանման և բջջային պատի ձևավորման, ինչպես նաև սպիտակուցների և լիպիդների սինթեզի համար: Բորի պակասը սովորաբար հանդիպում է ավազային կամ կավային հողերում, հողի pH-ը 5.5-ից ցածր կամ 7.5-ից բարձր լինելու դեպքում, օրգանական նյութերի ցածր պարունակություն ունեցող հողերում, ինչպես նաև երաշտի, էրոզիայի ենթարկված կամ լվացված հողերում:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ-ն իր FLOW խտացված կախույթի (ԽԿ) հատկությունների և բալանսավորված բանաձևի շնորհիվ ունի հետևյալ առավելությունները. լրացնում է բորի պակասը մշակաբույսերում: Բարձրացնում է ծաղկումը և պտղաբերությունը: Բարելավում է մշակաբույսերի որակը:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ-ով մշակումը նախընտրելի է առավոտյան կամ մայրամուտին, խուսափելով բարձր ջերմաստիճանի ժամերից:
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԲՈՐՈ 13 ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝ ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է համատեղելիության թեստ իրականացնել:
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։
Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար: