ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ, կալցիումի, բորի և ցինկի հիմքով սնուցող կարգավորիչ է՝ Խտացված կախույթի (ԽԿ)-ի կամ FLOW-ի ձևով՝ նշված տարրերով մշտական սնուցում պահանջող պտղատու ծառերի, հացահատիկային մշակաբույսերի, պալարառաջացնող մշակաբույսերի և բանջարեղենի ծաղկման և պտղաբերության համար: Հատուկ ստեղծված է միկրոտարրերի՝ տերևային և արմատային կլանողականությանը նպաստող կոադյուվանտներով:
Կարող է կիրառվել տերևների սնուցման և ավանդական կամ կաթիլային ոռոգման համար: Արտադրանքն օգտագործելուց առաջ թափահարել տարան: Կիրառել մաքուր ջրի հետ:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ, կալցիումի, բորի և ցինկի հիմքով սնուցող կարգավորիչ է՝ Խտացված կախույթի (ԽԿ)-ի կամ FLOW-ի ձևով՝ նշված տարրերով մշտական սնուցում պահանջող պտղատու ծառերի, հացահատիկային մշակաբույսերի, պալարառաջացնող մշակաբույսերի և բանջարեղենի ծաղկման և պտղաբերության համար: Հատուկ ստեղծված է միկրոտարրերի՝ տերևային և արմատային կլանողականությանը նպաստող կոադյուվանտներով:
- Կալցիում (CaO) 17.9 %
- Բոր (B) 5.0 %
- Ցինկ (Zn) 7.8 %
Կալցիումը դժվարաշարժ է բույսի մեջ, ուստի դրա պակասը ակնհայտ է աճի շրջանում՝ վերջնական մերիսթեմայում: Երիտասարդ տերևների եզրերի քլորոզը, գագաթի սերտաճումը, գագաթի ասցիտային փտախտը (ձիթապտուղ, պղպեղ և լոլիկ), խնձորենու դառը փոսիկավորությունը, ճակնդեղի արմատապտղի երկատումը, բամբակի կնգուղների վաղաժամ թափումը, նեխուրի սև միջուկը, մուշմուլայի մանուշակագույն բծավորությունը, հազարի և կաղամբի տերևային նեկրոզը կալցիումի պակասի տիպիկ ախտանշաններն են:
Բորը և ցինկը բույսերի սնուցման անհրաժեշտ տարրեր են, անփոխարինելի են ածխաջրերի սինթեզի և տեղափոխման, ծաղկի պտղաբերության, բջիջների բաժանման և բջջային պատի կազմման, ինչպես նաև սպիտակուցների և լիպիդների սինթեզի համար:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ-ն հիմնականում օգտագործվում է մինչև ծաղկումը և պտուղների կոագուլյացիայի շրջանից հետո:
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ Ca-B-Zn ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝ ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է համատեղելիության թեստ իրականացնել:
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
- Բարձրացնում է բույսի կենսունակությունը:
- Լրացնում է մշակաբույսերում կալցիումի, բորի և զինկի պակասը:
- Նպաստում է պտղաբերությանը և պտուղների ձևավորմանը:
- Բարձրացնում է ծաղիկների և պտուղների պահպանությունը:
- Բարելավում է մշակաբույսի որակը:
- Ավելացնում է պտուղների պահունակության ժամկետը:
- Մասնակցում է քլորոֆիլի ձևավորմանը:
- Խթանում է բույսերի աճը:
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։
Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար: