ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ, կալցիում ապահովող հեղուկ պարարտանյութ՝ Խտացված Կախույթի (ԽԿ) ձևով, օգտագործվում է տերևային ցողման կամ արմատային կիրառման եղանակով, կամ հողի մեջ մտցման եղանակով:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ արտադրանքը ամբողջությամբ զերծ է նիտրատներից, քլորիդներից կամ սուլֆատներից, պարունակելով միայն Կալցիում և որոշ լրացուցիչ բաղադրիչներ՝ դեպի հյուսվածքներ ներթափանցումն ապահովելու, ինչպես նաև դրանց կողմից արագ յուրացումն ապահովելու համար:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ-ն հեշտությամբ կիրառվող արտադրանք է, առաջարկվում է բոլոր տեսակի մշակաբույսերի համար, հատկապես կալցիումի պահանջ ունեցող մշակաբույսերի, ինչպիսիք են ելակը, ցիտրուսայինները, նեկտարինը, դեղձը, բալը, հազարը, լոլիկը, պղպեղը, վարունգը, սեխը, կաղամբը և այլն: Առաջարկվում է կիրառել աղերի, հատկապես նատրիումի բարձր բաղադրություն ունեցող հողերում, թույլ տալով հագեցնել կավա-հումինային համալիրը կալցիումով, ինչը հեշտացնում է աղերի լվացումը՝ դրանով իսկ աստիճանաբար բարելավելով հողի կառուցվածքը ոռոգվող մշակաբույսերի տարածքում:
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 0.5 - 1 | 2 - 3 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ, կալցիում ապահովող հեղուկ պարարտանյութ՝ Խտացված Կախույթի (ԽԿ) ձևով, օգտագործվում է տերևային ցողման կամ արմատային կիրառման եղանակով, կամ հողի մեջ մտցման եղանակով:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ արտադրանքը ամբողջությամբ զերծ է նիտրատներից, քլորիդներից կամ սուլֆատներից, պարունակելով միայն Կալցիում և որոշ լրացուցիչ բաղադրիչներ՝ դեպի հյուսվածքներ ներթափանցումն ապահովելու, ինչպես նաև դրանց կողմից արագ յուրացումն ապահովելու համար:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ-ն հեշտությամբ կիրառվող արտադրանք է, առաջարկվում է բոլոր տեսակի մշակաբույսերի համար, հատկապես կալցիումի պահանջ ունեցող մշակաբույսերի, ինչպիսիք են ելակը, ցիտրուսայինները, նեկտարինը, դեղձը, բալը, հազարը, լոլիկը, պղպեղը, վարունգը, սեխը, կաղամբը և այլն: Առաջարկվում է կիրառել աղերի, հատկապես նատրիումի բարձր բաղադրություն ունեցող հողերում, թույլ տալով հագեցնել կավա-հումինային համալիրը կալցիումով, ինչը հեշտացնում է աղերի լվացումը՝ դրանով իսկ աստիճանաբար բարելավելով հողի կառուցվածքը ոռոգվող մշակաբույսերի տարածքում:
- Կալցիում (CaO) 40.5 %
Իր ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ ապահովում է կալցիումի առավել բարձր կլանումը, տերևներում արտադրանքի ավելի երկարատև պահպանումը, ինչպես նաև մշակաբույսի կողմից դրա առավել արդյունավետ օգտագործումը:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ-ն հատկապես ցուցված է այս նյութի թերի կամ անհավասարաչափ յուրացման հետևանքով առաջացած նյութի պակասի կանխման և կառավարման համար:
- Խթանում է բջիջների աճը՝ նպաստելով բույսի աճին:
- Բարելավում է մշակաբույսերի որակը և բերքատվությունը, խթանում է պտուղների վնասվածքների լավացումը և բարձրացնում դրանց պահպանությունը և պահունակությունը:
- Բարձրացնում է դիմադրողականությունը բույսի սթրեսային վիճակներում: Արդյունավետորեն շտկում է կալցիումի պակասը բույսերում և պաշտպանում է դրանք նեկրոզից, օրինակ՝ ծաղիկների գագաթնային փթում կամ գագաթնային նեկրոզ, տերևների եզրային այրվածք, խուրմայի մանուշակագույն բծավորություն, խնձորենու դառը փոսիկավորություն և այլն:
- Նաև կարող է օգտագործվել բարձր թթվային pH-ի և/կամ աղիության, սոդիականության կամ էլեկտրական հաղորդունակության պայմանները շտկելու համար: Թթվային հողերում թույլ է տալիս տեղահանել ալյումինը և բարձրացնել կալցիումի մակարդակը կիրառման տարածքում՝ տեղական կարգով, հեշտացնելով արմատների զարգացումը և նպաստելով բույսի նորմալ զարգացմանը, ինչպես նաև ապահովելով կալցիումով ավելի լավ սնուցում:
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ-ով բուժումը գերադասելի է անցկացնել առավոտյան կամ երեկոյան, խուսափելով բարձր ջերմաստիճանային ժամերից:
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԿԱԼՑԻՈ ՖԼՈՈՒ-ն համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝ ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է համատեղելիության թեստ իրականացնել:
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։
Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։
Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք ուղղված են ծաղկման և պտղագոյացման բարելավմանը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։