ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ԱՅԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ)
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Sohiscert
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70, անօրգանական պարարտանյութ pk, 42‐28 բույսերի բնական պաշտպանության ուժեղացուցիչ։

ՉԱՓԱԲԱԺԻՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70‐ը կարող է կիրառվել բավարար քանակությամբ ջրով ցողելով և լավ թրջելով այն բույսի մակերեսը, որը ցանկանում եք պաշտպանել կամ կաթիլային ոռոգման միջոցով պարարտացնելով:

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 1.5 - 2 3 - 5
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 1 - 1.5 3 - 5
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 1 - 1.5 3 - 5
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 1 - 1.5 3 - 5
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 1.5 - 2 3 - 5
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 1 - 1.5 3 - 5
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 1.5 - 2 3 - 5
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 1 - 1.5 3 - 5
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 1 - 1.5 3 - 5

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Կալիումի ֆոսֆիտ 70.0 %

  • Որը ներառում է՝
  • Ֆոսֆոր (P₂O₅)

    42.0 %
  • Կալիում (K₂O)

    28.0 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70‐ը բույսին ապահովում է ֆոսֆորով և կալիումով՝ բարձրացնելով վերջիիս ինքնապաշտպանությունը հիվանդություններից: Ֆոսֆորի առկայությունը որպես իոն ֆոսֆիտ, ողջամիտ կանխարգելիչ ազդեցություն է ապահովում բույսի տարբեր օրգանների վրա ազդող վարակիչ հիվանդությունների հարուցիչների, նյութերի, սնկերի հնարավոր հարձակումների դեմ։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70‐ը հատկապես հարմար է ցիտրուսային, ձիթապտղի և բանջարեղենային մշակաբույսերի համար։ ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70‐ը կարող է օգտագործվել վեգետացիոն շրջանի ընթացքում և հատկապես ինտենսիվ աճի ժամանակահատվածներում։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70 
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70 + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70‐ի կիրառումն առավելագույն արդյունավետության է հասնում գարնանը և աշնանը և պայմանով, որ դրա կիրառումը ցուցված լինի տվյալ պայմանների, կլիմայի կամ մշակույթում կիրառման համար։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՖԻՏՈՔՍԻ Կ-70‐ը համատեղելի է ագրոքիմիկատների մեծ մասի հետ՝ բացառությամբ ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքի և ուժեղ ալկալային նյութերի հետ։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:

Logo

Պատկերանշանը վերաբերում է կալիումով (K₂O) հարուստ պարարտանյութերին, որոնք կենսական նշանակություն ունեն պտղի հասունացման և յուղակալման գործընթացների համար։

Logo

Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով