ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը օպտիմալ հավասարակշռությամբ գել է՝ արմատների ձևավորման և զարգացման փուլերում բույսերի ամբողջական սնուցման համար, ինչպես նաև ծաղկման և պտղագոյացման խթանման համար։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը ջրում լուծվող գելի տեսքով բարձր լուծելիությամբ պարարտանյութ է բույսերին քսելու համար, որը բնութագրվում է արագ կլանմամբ և յուրացմամբ։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 2 - 2.5 | 5 - 8 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը օպտիմալ հավասարակշռությամբ գել է՝ արմատների ձևավորման և զարգացման փուլերում բույսերի ամբողջական սնուցման համար, ինչպես նաև ծաղկման և պտղագոյացման խթանման համար։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը ջրում լուծվող գելի տեսքով բարձր լուծելիությամբ պարարտանյութ է բույսերին քսելու համար, որը բնութագրվում է արագ կլանմամբ և յուրացմամբ։
-
Ազոտ (N)
13.1 % -
Ֆոսֆոր (P₂O₅)
5.0 % -
Կալիում (K₂O)
8.7 % - Բոր (B) 0.03 %
- Մանգան (Mn) 0.06 %
- Երկաթ (Fe) 0.12 %
- Պղինձ (Cu) 0.06 %
- Մոլիբդեն (Mo) 0.02 %
- Ցինկ (Zn) 0.06 %
- Ազատ ամինաթթուներ 10.0 %
-
Օրգանական նյութ
9.9 %
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ն առաջադեմ և կայուն ձևով ապահովում է բույսերի ամբողջական սնուցումը՝ հարգելով վերջիններիս աճի բոլոր փուլերը: Խորհուրդ է տրվում հատկապես տարրերի առավելագույն պահանջարկի ժամանակաշրջաններում, որոնք են՝ տնկման սկիզբը, ծաղկումը և պտղագոյացումը։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ԿՈՄՊԼԵՔՍ-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքների մեծ մասի հետ։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը ցույց է տալիս գելի տեսքով պատրաստված արտադրանքներ, որոնք սննդանյութերի կամ կենսախթանիչների բարձր կոնցենտրացիան համատեղում են կայուն, համասեռ և օգտագործման համար հարմար հյուսվածքի հետ։
Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։
Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Այս պատկերանշանը ներկայացնում է արմատային համակարգի մշակման համար նախատեսված արտադրանք (հողային կամ արմատային)։
Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։