ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ-ն գելի տեսքով սնուցող լուծույթ է, շատ հարուստ է միզանյութի ազոտով (բիուրետի շատ ցածր պարունակությամբ) և արագ ներծծվող ամինաթթուներով։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 1.5 - 2 | 4 - 6 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ-ն գելի տեսքով սնուցող լուծույթ է, շատ հարուստ է միզանյութի ազոտով (բիուրետի շատ ցածր պարունակությամբ) և արագ ներծծվող ամինաթթուներով։
- Ազատ ամինաթթուներ 2.0 %
-
Ազոտ (N)
23.0 %
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ-ն ամինաթթուներով հարստացված, բիուրետի ցածր պարունակությամբ և հեշտությամբ ներծծվող միզանյութի ազոտով հարուստ սննդարար լուծույթ է՝ նախատեսված տերևային և արմատային կիրառման համար։
Ընդհանուր առմամբ, այն կարող է օգտագործվել ցանկացած տեսակի մշակաբույսերի համար, հատկապես, երբ ցանկանում եք խթանել բույսի վեգետատիվ զարգացումը, ինչպես նաև նպաստել պտղագոյացմանը և յուղակալմանը։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ԳԵԼ ՈՒՐԵՅԿՈ-ն համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի հետ։ Այն քիմիական սինթեզի արդյունք է, ուստի շատ կայուն է։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական թեստավորում իրականացնել։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Իդեալական է աճի կարևորագույն փուլերում սնուցումը շտկելու համար, երբ արագ արձագանք է պահանջվում:
- Վերջինիս յուրացման համար անձրև պետք չէ։
- Օգնում է բարձրացնել բույսի որակը և արտադրողականությունը։
- Հատուկ նախագծված է տերևային կիրառման համար։
- 100% ազոտ՝ միզանյութի տեսքով (բիուրետի նվազագույն պարունակություն)։
- Հատուկ բանաձև՝ կլանումն առավելագույնի հասցնելու,իսկ ֆիտոտոքսիկությունը նվազագույնի հասցնելու համար։
- Կարող է օգտագործվել ցանկացած մշակաբույսի համար։
Պատկերանշանը ցույց է տալիս գելի տեսքով պատրաստված արտադրանքներ, որոնք սննդանյութերի կամ կենսախթանիչների բարձր կոնցենտրացիան համատեղում են կայուն, համասեռ և օգտագործման համար հարմար հյուսվածքի հետ։
Պատկերանշանը ներկայացնում է մակերեսային ակտիվ հատկություններով արտադրանք, որը նախատեսված է բույսերի կամ հողի մակերեսին կիրառվող լուծույթների կպչունությունը, թրջումը և ներթափանցումը բարելավելու համար։
Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։
Այս պատկերանշանը ներկայացնում է արմատային համակարգի մշակման համար նախատեսված արտադրանք (հողային կամ արմատային)։