ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը անօրգանական կալիումական պարարտանյութ K(S) 36/24 է։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 2 - 3 | 5 - 8 |
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը անօրգանական կալիումական պարարտանյութ K(S) 36/24 է։
-
Կալիում (K₂O)
36.0 % - Ծծումբ (S) 24.0 %
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը ծծումբով հարուստ կալիումի լուծույթ է։ Այն կարող է օգտագործվել որպես կալիումի աղբյուր, ինչպես տերևային, այնպես էլ՝ արմատային եղանակով։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը խորհուրդ է տրվում ձիթապտղի ծառերի, ցիտրուսային մրգերի, ավոկադոյի, մրգերի և խաղողի տնկարկների, ինչպես նաև ծաղկի, ելակի, այգեգործական և արդյունաբերական մշակաբույսերի համար, հատկապես, երբ անհրաժեշտ է նպաստել արմատային համակարգի զարգացմանը, պտղաձևավորմանն ու հասունացմանը, ինչպես նաև՝ ընձյուղների չորացման դեպքում։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24 + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ K(S) 36/24-ը համատեղելի է գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասի հետ։ Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում նախնական փորձարկում իրականացնել։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Պատկերանշանը վերաբերում է կալիումով (K₂O) հարուստ պարարտանյութերին, որոնք կենսական նշանակություն ունեն պտղի հասունացման և յուղակալման գործընթացների համար։
Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։
Պատկերանշանը ցույց է տալիս, որ արտադրանքն ունի բալանսավորված, չեզոքին մոտ pH, ինչն առավելագույն համատեղելիություն և կայունություն է ապահովում տերևային կամ արմատային կիրառման խառնուրդներում։