ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ

ՄԱԿՐՈ ԵՎ ՄԻԿՐՈ ՏԱՐՐԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ
ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo
Logo
Logo

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ-ն մագնեզիումի անբավարարությունը վերացնելուն ուղղված միջոց է, որն անմիջական ազդեցություն ունի բողբոջման և բերքատվության բարձրացման վրա։

ՉԱՓԱԲԱԺԻՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ‐ը կարող է կիրառվել բավարար քանակությամբ ջրով ցողելով և լավ թրջելով այն բույսի մակերեսը, որը ցանկանում եք պաշտպանել կամ կաթիլային ոռոգման միջոցով պարարտացնելով:

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) 0.5 - 1 2 - 3
ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) 0.5 - 1 2 - 3
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 0.5 - 1 2 - 3
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) 0.5 - 1 2 - 3

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Մագնեզիում (MgO) 50.6 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մագնեզիումը մասնակցում է քլորոֆիլի ձեւավորմանը, դրա պակասը բացասաբար է անդրադառնում ֆոտոսինթեզի վրա: Բացի այդ, այն անհրաժեշտ է ածխաջրերի նյութափոխանակության և բջջային շնչառության համար, այն նաև մասնակցում է խեժերի, յուղերի և ճարպերի սինթեզին։ Մագնեզիումի անբավարարության հիմնական պատճառը կալիումի ավելցուկն է, որը հանգեցնում է մագնեզիումի վատ կլանման: Հիմնական ախտանիշը գունազրկումն է։ Գույնի այս փոփոխությունը սկսվում է բույսի տերևների եզրերից և շարունակվում մինչև տերևների գագաթը՝ ընդունելով դեղնավուն (բրոնզ) գույն:

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ-ն կարող է օգտագործվել.

  • ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀՈՂԻ ՄԵՋ. արտադրանքը լուծել անհրաժեշտ քանակությամբ ջրով և ցողելով կամ ջրելով բաշխել բույսի հիմքի մոտ, կաթիլային ոռոգման գոտում՝ ամբողջ մակերեսով, կախված մշակվող բույսի տեսակից, այնուհետև ծածկել այն մակերեսային մշակմամբ՝ առատորեն ջրելով։ Արտադրանքը կարող է կիրառվել նաև առանց նախնական լուծման՝ յուրաքանչյուր բույսի հիմքի կամ մակերեսի համար անհրաժեշտ չափաբաժնով, որին կհաջորդի ոռոգումը:
  • ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԵՏ ՄԻԱԽԱՌՆՈՒՄԸ. ինչ ընթացակարգ էլ որ կիրառվի, այն հիանալի կերպով հարմարեցված է Կաթիլային Ոռոգման տեխնիկային:
  • ՀՈՂԻ ՄԵՋ ՆԵՐԱՐԿՈՒՄ. արտադրանքն անհրաժեշտ է տեղակայել 30 սմ խորության վրա՝ յուրաքանչյուր ծառի համար հողի մեջ կատարելով 5/8 ներարկում։
  • ՏԵՐԵՎԱՅԻՆ ՍՆՈՒՑՈՒՄ առաջարկվող չափաբաժնով:

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ
Ջուր + ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ‐ի կիրառումն առավելագույն արդյունավետության է հասնում գարնանը և աշնանը և պայմանով, որ դրա կիրառումը ցուցված լինի տվյալ պայմանների, կլիմայի կամ մշակույթում կիրառման համար։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՏՐԻ-ԱԿՏԻՎ ՄԱԳՆԵՍԻՈ ՖԼՈՈՒ‐ը համատեղելի է ագրոքիմիական նյութերի մեծ մասի հետ, բացառությամբ՝  ծծմբի, պղնձի, սուլֆատների, ֆոսֆատների, հանքային յուղերի և ուժեղ ալկալային ռեակցիա ունեցող ապրանքների: Այլ ապրանքների հետ խառնելիս անհրաժեշտ է  համատեղելիության թեստ իրականացնել:

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։


Logo

Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։

Logo

Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։

Logo

Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս արտադրանք, որը նախատեսված է տերևների վրա ուղղակիորեն կիրառելու համար, որտեղ սննդարար նյութերն ու կենսախթանիչներն արագորեն ներծծվում են ստոմատների և կուտիկուլյար ուղիների միջոցով։


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով