ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը Spachem‐ի Flow տեխնոլոգիայի ներքո պատրաստված հիդրատացված կալցիումի սիլիկատ է, որը տերեւային կամ արմատային կիրառման դեպքում մեծապես նպաստում է կալցիումի և սիլիցիումի կլանմանը:
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը հատուկ մշակված է բույսերի բջջային հյուսվածքներն ամրացնելու համար՝ դարձնելով դրանք ավելի դիմացկուն անբարենպաստ պայմանների նկատմամբ, բարելավելով կյանքը բերքահավաքից հետո, հիանալի պաշտպանություն ապահովելով արեւի այրվածքից և բարձր ջերմաստիճանից առաջացած սթրեսից։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 4 - 5 | 5 - 10 |
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը Spachem‐ի Flow տեխնոլոգիայի ներքո պատրաստված հիդրատացված կալցիումի սիլիկատ է, որը տերեւային կամ արմատային կիրառման դեպքում մեծապես նպաստում է կալցիումի և սիլիցիումի կլանմանը:
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը հատուկ մշակված է բույսերի բջջային հյուսվածքներն ամրացնելու համար՝ դարձնելով դրանք ավելի դիմացկուն անբարենպաստ պայմանների նկատմամբ, բարելավելով կյանքը բերքահավաքից հետո, հիանալի պաշտպանություն ապահովելով արեւի այրվածքից և բարձր ջերմաստիճանից առաջացած սթրեսից։
- Կալցիում (CaO) 31.8 %
-
Սիլիցիում (SiO₂)
17.4 %
Արտադրանքը նախատեսված է բոլոր մշակաբույսերի տերեւային եւ արմատային կիրառման համար։
- Այգեգործական մշակաբույսեր. սեխ, ձմերուկ, սմբուկ, բուլղարական պղպեղ, լոլիկ, ելակ, հատապտուղներ, կոմպոզիտներ, բրասիկա և այլն:
- Մեծածավալ մշակաբույսեր. հատիկաընդեղենային մշակաբույսեր, հացահատիկներ, արեւածաղիկ, կարտոֆիլ, գազար, անասնակեր, սխտոր, սոխ և այլն:
- Փայտացողուն բույսեր. խնձոր, տանձ, խուրմա, ձիթապտուղ, ցիտրուս, նուռ, խաղողի որթ և այլն։
- Արեւադարձային մշակաբույսեր. բանան, ավոկադո, մանգո, պապայա, խնձոր, արքայախնձոր և այլն:
Որպես բջիջներն ամրացնող եւ պաշտպանիչ վնասատուներից եւ հիվանդություններից:
Մշակաբույսի աճման ցիկլի ընթացքում մի քանի անգամ մշակեք այն՝ հատկապես բարձր խոնավության պայմաններից հետո։
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ
Ջուր + ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ՍԻԼԻԿԱԼՑԻՈՒՄ‐ը համատեղելի է ագրոքիմիկատների մեծ մասի հետ՝ բացառությամբ ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքի և ուժեղ ալկալային նյութերի հետ։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
- Բարձրացնում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականությունը և որակը։
- Պաշտպանում է բերքն այրվածքից։
- Նվազեցնում է բարձր ջերմաստիճաններում բույսերի արտակարգ գոլորշացումը՝ բարձրացնելով դրանց դիմադրողականությունը երաշտի նկատմամբ։
- Նպաստում է ջրի և սննդանյութերի կլանմանը, ավելացնում է մրգի յուղայնությունը և որակը։
- Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը վնասատուների և հիվանդությունների, ինչպես նաև՝ կլիմայական աղետների նկատմամբ:
- Բարելավում է մրգերի որակը՝ հեշտացնելով բերքահավաքից հետո վերամշակումը, ինչպես նաև՝ երկարացնում է դրանց առեւտրային կյանքը։
- Բարելավում է հողի կառուցվածքը և ջրի պահպանումը երաշտի ժամանակ։
- Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը աղիության նկատմամբ:
- Նվազեցնում է հողում ծանր մետաղների կլանման հետ կապված խնդիրները:
- Կարող է լրացնել դիմադրողականության կառավարումը՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում փոխարինելով թրջված ծծումբը:
Պատկերանշանը ներկայացնում է լուծվող սիլիկատների տեսքով սիլիցիում (Si) պարունակող արտադրանք, որն անհրաժեշտ է բույսերի կառուցվածքային և ֆիզիոլոգիական ամրապնդման համար։
Պատկերանշանը վերաբերում է խտացված կախույթին (SC)։ Այն հեղուկ ձևակերպում է, որը պարունակում է ջրում չլուծվող պինդ ակտիվ բաղադրիչներ՝ ջրի մեջ բաշխված 10 միկրոնից ավելի փոքր չափի մանր մասնիկների ձևով։ Կիրառման ժամանակ այն նոսրացվում է ջրով՝ ապահովելով այնպիսի առավելություններ, ինչպիսիք են օգտագործման դյուրությունը, փոշու նվազեցումը, բարձր արդյունավետությունը և ջրի մեջ լավ բաշխվածությունը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:
Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք մշակված են բույսերի բնական պաշտպանական մեխանիզմներն ակտիվացնելու համար՝ բիոտիկ (պաթոգեններ, վնասատուներ) և աբիոտիկ (երաշտ, աղայնություն, ցուրտ, ճառագայթում) սթրեսային իրավիճակների նկատմամբ։