ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ
100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L
ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ-ը նոր բանաձև է, որը հատուկ հարմարեցված է ցիտրուսային, պտղատու և բանջարեղենային մշակաբույսերի աճեցման համար։
| ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ | ՏԵՐԵՎԱՅԻՆ (լ/հա) | ԱՐՄԱՏԱՅԻՆ (լ/հա) |
|---|---|---|
| ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՈՒՏԵԼԻ ՏԵՐԵՎԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ (Կաղամբ, հազար, բրոկկոլի, սպանախ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՍՈԽԱԶԳԻՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԽԱՉԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ (Սխտոր, սոխ, ծնեբեկ, շաղգամ, բողկ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ (Ելակ, ազնվամորի, հապալաս, մոշ, հաղարջ, խաղողի որթ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ԴԴՄԱԶԳԻՆԵՐ (Սեխ, ձմերուկ, դդում և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
| ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ (լոբի, ոլոռ, ոսպ և այլն) | 1 - 1.5 | 3 - 5 |
ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ
ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ-ը նոր բանաձև է, որը հատուկ հարմարեցված է ցիտրուսային, պտղատու և բանջարեղենային մշակաբույսերի աճեցման համար։
-
Ազոտ (N)
7.8 % -
Կալիում (K₂O)
2.5 % - Մագնեզիում (MgO) 6.8 %
- Բոր (B) 2.7 %
- Մոլիբդեն (Mo) 0.05 %
-
Օրգանական նյութ
16.2 % - Ալգինաթթու 1.1 %
- Մանիտոլ 0.49 %
- Ջրիմուռի էքստրակտ 32.5 %
ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ-ը կիրառվում է հետևյալ ծրագրի համապատասխան՝
- 1-ին մշակումը՝ նախածաղկման ժամանակ՝ օպտիմալ ծաղկման, փոշոտման և պտղագոյացման հասնելու համար:
- 2-րդ մշակումը՝ ծաղկաթերթիկների թափման ժամանակ՝ ամրապնդելու առաջին կիրառման էֆեկտը և կարգավորելու պտղի սնուցումը զարգացման առաջին փուլում։
- 3-րդ մշակումը պտղի ձևավորման շրջանում խթանում է վերջինիս սնուցումը և ապահովում առավելագույն որակ (տրամաչափ, գույն, վաղահասություն, շաքարներ և այլն)։
Վաղ մշակման այս ծրագիրը խթանում է պտղի բերքատվությունը և որակական բաղադրիչները՝ մրգի ձևավորման առաջին փուլից սկսած:
Խառնուրդի պատրաստում
Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։
Խառնման կարգ․
Ջուր + ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ
Ջուր + ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։
ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆ
ՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ-ը կենսախթանիչ է, որը, տերևային կիրառման ժամանակ ներթափանցում է բջջային հյուսվածքներ՝ բույսին հասցնելով իր բոլոր բաղադրիչները: Վերջիններս բույսի վրա ներգործում են որպես խթանիչներ և աճի կարգավորիչներ՝ միաժամանակ խթանելով անհրաժեշտ նյութերի ձևավորումը բույսերի որոշակի ֆիզիոլոգիական գործառույթներում՝ ծաղկում, փոշոտում և պտղագոյացում, ինչպես նաև մոբիլիզացնում են սննդանյութերը, որոնք ազդում են վերջնական բերքի որակի վրա (տրամաչափեր, գունավորում, միատեսակություն, վաղ հասունություն և այլն)։
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆՍԹԻՄՈՒԼՖԼԱՈՒԵՐ-ը համատեղելի է սովորաբար օգտագործվող բուսասանիտարական արտադրանքի մեծ մասի հետ և զգալիորեն բարելավում է ցողման որակը։
ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆԸստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։
ՆՇՈՒՄՆԵՐ
Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։
Այս պատկերանշանը հաղորդում է, որ արտադրանքը մշակված է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունն առավելագույնի հասցնելու և առևտրային որակը բարելավելու համար։
Պատկերանշանն ընդգծում է բարձր գյուղատնտեսական և տնտեսական արդյունավետությամբ պարարտանյութերը։
Պատկերանշանը ներկայացնում է ակտիվ բաղադրիչ Ascophyllum nodosum-ի բնական աղբյուրը, ատլանտյան ծագման շագանակագույն ջրիմուռ, որը լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ՝ բնական ֆիտոհորմոնների, պոլիֆենոլների, ամինաթթուների և միկրոտարրերի բարձր պարունակության շնորհիվ:
Պատկերանշանը ներկայացնում է այն արտադրանքները, որոնք ուղղված են ծաղկման և պտղագոյացման բարելավմանը։
Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար: