ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ

ԱԴՅՈՒՎԱՆՏՆԵՐ
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ

100ml, 250ml, 500ml, 1L, 5L, 10L, 20L, 200L, 1000L

Logo
Logo
Logo

ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը հողի և աղի ջրի համար նախատեսված կոնդիցիոներ է՝ անմիջական ազդեցությամբ: Այն ներկայացված է բարձր խտացված հեղուկ լուծույթի տեսքով։ Գործում է հողում առկա կալցիումը, մագնեզիումը և նատրիումը լուծելով

ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը նպաստում է չլուծվող կալցիումի արտազատմանը և մեծացնում է կատիոնների փոխանակման հզորությունը (CEC), հաղորդունակությունը և բարելավում հողի հյուսվածքը, ինչը նպաստում է թթվածնով հարստացմանը և ջրի պահպանման կարողությանը։ Կալցիումը և մագնեզիումը փոխարինում են նատրիումին, ինչը թույլ է տալիս, որպեսզի դրանք լվացվեն ոռոգման ջրով և անձրևով: Այսպիսով, այն նպաստում է արմատների ընդլայնմանը և մակրո և միկրո տարրերի արտազատմանը` ստեղծելով մշակաբույսերի համար կենսաբանորեն հարմար միջավայր:

ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը ապահովում է հողային նպաստավոր պայմանները՝ գերազանց արդյունքների համար: Կանխում է դեգրադացումը եւ հեշտացնում արմատների համար հարմար պայմանների ստեղծումը և սննդանյութերի կլանումը։

ՉԱՓԱԲԱԺԻՆ

Հետազոտության բացակայության դեպքում, կողմնորոշիչ չափաբաժիններն են՝ 15-75 սմ3/մ3
Չափաբաժինը հիմնված է ջրի հետազոտման վրա: S.A.R-ի (նատրիումի կլանման արագություն) յուրաքանյուր միավորով կրճատման ենթակա չափաբաժինը կազմում է 10-ից 12 սմ3 ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ/մ3 ոռոգման ջուր:

Միջին չափաբաժինները հետևյալն են.

ԱՂԱՅԻՆ ՀՈՂ։

ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՉԱՓԱԲԱԺԻՆ (լ/հա)
ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ (դեղձ, նեկտարին, սալոր, բալ, ծիրան, կումկվատ, տանձ, խնձոր, նուռ, խուրմա, թուզ և այլն) 50 - 80
ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (Լոլիկ, պղպեղ, չիլի, սմբուկ, կարտոֆիլ, գազար, ցուկկինի և այլն) 50 - 70
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ (ցորեն, եգիպտացորեն, գարի, թութուն, ճակնդեղ և այլն) 50 - 70
ԱՆՈՒՇԱԲՈՒՅՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԲՈՒՅՍԵՐ (Գինձ, մաղադանոս, անանուխ, եղեսպակ, խնկունի, ուրց, թարխուն, վարդ, հերբերա, մեխակ, թույա, եղևնի և այլն) 50 - 70

ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ % (w/v)
  • Ազոտ (N)

    4.3 %
  • Կալցիում (CaO) 9.8 %
ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ԱՂԻ ԼՎԱՑՈՒՄ
Խորհուրդ է տրվում բոլոր մշակաբույսերի մշակումը սկսել (առաջին ոռոգում) աղերի լվացմամբ: Լվացման չափաբաժինը` 25-50 լ/հա:

ՀՈՂԻ ԽՏԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Ջրաթափանցելիության կամ խտացման հետ կապված խնդիրներ ունեցող խիտ հողերի վրա խորհուրդ է տրվում թուլացնել 50լ/հա չափաբաժնով կիրառումից և մշակումից առաջ:

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տերևային կիրառման ժամանակ արտադրանքի օգտագործման օպտիմալ pH-ը կազմում է 5-ից 10։

ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈԻՑՈՒՄՆԵՐ

Այն կարելի է օգտագործել արմատային սնուցման ժամանակ, կիրառել անմիջապես հողի վրա կամ ցողել։ Արտադրանքն օգտագործելուց առաջ թափահարել տարան: Օգտագործել մաքուր ջրով։ Ցանկալի է օգտագործել վաղ առավոտյան կամ մթնշաղին:
ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը քիմիական սինթեզի արտադրանք է, ուստի ունի բարձր կայունություն։

Խառնուրդի պատրաստում

Տարայի կեսը լցնել մաքուր ջրով և սկսել խառնել։ Օգտագործելուց առաջ տարրան թափահարել և անհրաժեշտ քանակությամբ արտադրանք ավելացնել։ Ցողման ընթացքում շարունակել խառնել։

Խառնման կարգ․

Ջուր + ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ
Ջուր + ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ + պեստիցիդ, երբ օգտագործվում է խառնուրդներում։
Կարգավորել pH-ը։

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը համատեղելի է գյուղատնտեսության մեջ սովորաբար օգտագործվող պարարտանյութերի և պեստիցիդների մեծ մասի հետ: Չխառնել ծծմբի, հանքային յուղերի, պղնձի արտադրանքների կամ ալկալային ապրանքների հետ: Խառնելուց առաջ խորհուրդ է տրվում փորձարկել։ Սալորի ծառերի վրա չկիրառել տերևային կիրառման միջոցով։

ՖԻՏՈՏՈՔՍԻԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ «ՍՊԱՉԵՄ» ՍՊԸ չափաբաժինների օգտագործման դեպքում ֆիտոտոքսիկ չէ։ Խառնուրդի դեպքում փոքր ծավալով թեստ իրականացնել՝ համատեղելիությունը և ֆիտոտոքսիկությունը ստուգելու համար։

 

ՆՇՈՒՄՆԵՐ

Ներկայացված առաջարկությունները և տեղեկատվությունը հիմնված են համակողմանի և խիստ գիտական ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքների վրա, սակայն կիրառման ժամանակ վերջնական արդյունքի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ (խառնուրդների պատրաստումը, կիրառման եղանակը, եղանակային պայմանները և այլն), որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ Ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բաղադրությունը, կազմը և պարունակությունը։ Օգտագործողը  պատասխանատու է պիտակի հրահանգների ամբողջական կամ մասնակի չպահպանման հետևանքով առաջացած ցանկացած վնասի համար (անբավարար արդյունավետություն, ընդհանուր թունավորություն, մնացորդների առկայություն և այլն)։

Առավելություններ

ՍՈՒՊԵՐ ՖԼՈՍԱԼ ՀԱՅ-ը հողի աղիության կարգավորիչ է և նատրիումի/աղի ջրի շտկիչ: Այն հեղուկ է, որը հիմնված է հողային կոմպլեքսների և օրգանական նյութերի վրա։


Logo

Այս պատկերանշանը ներկայացնում է արմատային համակարգի մշակման համար նախատեսված արտադրանք (հողային կամ արմատային)։

Logo

Պատկերանշանը սահմանում է այն արտադրանքները, որոնք նախատեսված են հողի կամ ոռոգման ջրի աղայնությունը նվազեցնելու համար։

Logo

Պատկերանշանը ցույց է տալիս այն հատուկ պարարտանյութերը, որոնք նախատեսված են բույսերում սննդանյութերի պակասը վերացնելու համար:


Հետաքրքրվա՞ծ ես այս արտադրանքով